Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԳազպրոմԱրմենիա»-ի ծախսերն ուռճացված են. Միքայել Մելքումյան (տեսանյութ)

Տնտեսություն
melkumyan

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Միքայել Մելքումյանի համոզմամբ՝ գազամատակարարման խնդիրների հետ կապված մի շարք ծախսերի գծով կարելի է որոշակի արդյունավետություն ունենալ և այդ ծախսերը այդպես ուռճացված չներկայացնել։ «Առաջին խոշորախումբ ծախսը՝ «ԳազպրոմԱրմենիա»-ի աշխատավարձի ֆոնդն է։ Միջին աշխատավարձը՝ «ԳազպրոմԱրմենիա»-ում 119 հազար դրամից աճել է՝ հասնելով 227 հազար դրամի, և 1000 հոգով աճել է աշխատողների թիվը, այսինքն` եղել է մոտ 4780, միանգամից ավելացել է՝ դառնալով 5780։ Հարց է ծագում, արդյո՞ք անհրաժեշտ էր, որպեսզի աշխատողների թիվն այսքան ավելանար։ Ճիշտ է, գազաֆիկացման աշխարհագրությունը ավելացել է, բայց գազի ներկրման ծավալները չեն ավելացել, և ընդհանրապես միտում էլ չկա ավելանալու։ Գազամատակարարման և գազասպառման ծառայությունների որակը չի էլ ավելացել, այդքան աշխատող ավելացնելու կարիքը ո՞րն էր»,- ասաց Միքայել Մելքումյանը։ Մանրամասները՝ տեսանյութում