A
A
Հանրապետության որոշ ավտոճանապարհներին տեղում է ձյուն
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 11-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Գավառի, Մարտունու, Գորիսի, Մեղրու ավտոճանապարհներին, ինչպես նաև Վարդենյաց լեռնանցքում տեղում է ձյուն: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն