Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հափշտակություն է կատարել հարկադիր կատարողը

Պաշտոնական
f83a2e0333db0c7beed525dcfabcad6d

Քաղաքացի Արմենուհի Ա.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2007 թվականի դեկտեմբերի 20-ից մինչև 2010 թվականի ամառն ընկած ժամանակահատվածում դստեր` «Արմենտել» ՓԲԸ-ին ունեցած պարտքի բռնագանձման համար հարուցված կատարողական վարույթի հաշվեհամարին վճարելու նպատակով ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայության մարզային բաժնի հարկադիր կատարողին մաս-մաս փոխանցել և առձեռն հանձնել է 600 հազ. ՀՀ դրամ, որից զգալի չափերի՝ շուրջ 152 հազ. ՀՀ դրամը հարկադիր կատարողը, չվճարելով վարույթի հաշվեհամարին, հափշտակել է: Քաղաքացի Արմենուհի Ա.-ի հաղորդման հիման վրա հարկադիր կատարողի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացմամբ ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:     ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայություն