Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հիմնադիր խորհրդարանի անդամների նկատմամբ գործը հարուցվել է դեռ փետրվարին» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Tigran-Egoryan

«Հիմնադիր խորհրդարան»-ի անդամների նկատմամբ քրեական գործը հարուցվել է ձերբակալությունից մի ամիս առաջ։ «Փետրվարի 18-ին արդեն գործ է հարուցվել»,- «Ա1+»-ի հետ զրույցում համոզմունք հայտնեց Տիգրան Եգորյանը։ Հիմնադիր խորհրդարանի կալանավորված անդամների պաշտպանությունը ստանձնած Տիգրան Եգորյանի համար անհասկանալի է, որ Քննչական մարմինը փետրվարին արդեն գործ է հարուցել, իսկ քաղաքային իշխանությունները հանրահավաքի իրազեկումն ընդունում են ի գիտություն։ «Մարտի 29-ին քաղաքապետարանը արտոնել է նրանց հավաքը Էրեբունի վարչական շրջանում։ Անհասկանալի են այդ հետեւությունները, մի քիչ անհեթեթ»,- ասաց նա։ Դատարանը   բավարարել է «Հիմնադիր խորհրդարան»-ի ձերբակալված անդամներից հինգի՝ Ժիրայր Սեֆիլյանի, Վարուժան Ավետիսյանի, Գարեգին Չուգասզյանի, Պավել Մանուկյանի եւ Գևորգ Սաֆարյանի նկատմամբ երկամսյա կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին Հայաստանի քննչական կոմիտեի միջնորդությունը: Նրանք մեղադրվում են   ապրիլի 24-ին անկարգություններ նախապատրաստելու համար։ «Կալանքի միջնորդությունը բավարարող 108 թերթից բաղկացած գործի մեջ 2-3 զննության արձանագրություն կար, տեսանյութեր, որտեղ Ժիրայր Սեֆիլյանի անունից գրված է, որ պատրաստ ենք զոհողությունների։ Անհեթեթ է սրանից բխեցնել զանգվածային անկարգություններ կազմակերպելը, բայց օրինակ Վարուժան Ավետիսյանի եւ Գեւորգ Սաֆարյանի մասով այդ նյութերում ընդհանրապես հիշատակում չկար։ Հասկանալի չէ, թե իրենց մասով ինչպես են հիմնավորվում այդ արարքները եւ կոնկրետ ո՞ր նյութով»,- ասաց նա։