Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ծառատունկի համար անհատույց տրամադրվել են շուրջ 170 000 տնկիներ

Տնտեսություն
unnamed38

ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ը 2015 թվականի  գարնանային ծառատունկն իրականացնելու նպատակով    Երևանի քաղաքապետարանին, հանրապետության տարբեր մարզերին և համայնքներին,  ստացված հայտերի հիման վրա անհատույց տրամադրել է ընդհանուր թվով շուրջ 170 հազար հատ տարբեր բարձրարժեք ծառատեսակների`  կենսածառի, սոճու, ուռենու, շագանակենու, հացենու, ընկուզենու, կաղնու տնկիներ: Մասնավորապես, Երևանի քաղաքապետարանին ս.թ. ապրիլի 11-ին  նախատեսվող համաքաղաքային շաբաթօրյակի և ծառատունկի շրջանակում Նոյեմբերյանի անտառային տնտեսության տնկարանից տրամադրվել է շուրջ 12 500 տնկի: ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին