Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ազատության հրապարակը մինչեւ ապրիլի 30-ը փակ է

Քաղաքականություն
9f6caa893534c72257a5c75b95958663

Երեւանի քաղաքապետարանը նույնիսկ ապրիլի 24-ի հավաքից հետո Հիմնադիր խորհրդարանին թույլ չի տալիս Ազատության հրապարակում հավաք անցկացնել։ Ինչպես տեղեկանում ենք Երեւանի քաղաքապետարանի կայքից, Երեւանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 07.04.2015թ. որոշմամբ, ղեկավարվելով «Հավաքների ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ և 20-րդ հոդվածի 1-ին մասերով, սահմանվել է սահմանափակում ապրիլի 27-ին, 28-ին, 29-ին, 30-ին ժ.00.00-24.00 Ազատության հրապարակում հավաք եւ հավաքի ընթացքում՝ ժ.20.30-22.00 Ազատության հրապարակ-Սայաթ-Նովա պողոտա-Աբովյան փողոց-Հանրապետության հրապարակ-Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա-Ազատության հրապարակ երթուղով երթ անցկացնելու վայրի նկատմամբ՝ առաջարկելով հավաքն անցկացնել «Էրեբունի» թանգարանին հարող հրապարակում՝ ժ.18.00-22.00, իսկ երթը՝ հավաքի ընթացքում՝ իրազեկման մեջ նշված ժամին՝ «Էրեբունի» թանգարանին հարող հրապարակից Էրեբունի փողոց-Արցախի պողոտա-Ռոստովյան փողոց-Ազատամարտիկների փողոց - «Էրեբունի» թանգարանին հարող հրապարակ երթուղով։