Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պատգամավորները՝ Սեֆիլյանի և նրա ընկերների ձերբակալության մասին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
aj

Հիմնադիր խորհրդարանի անդամների ձերբակալության փաստի վերաբերյալ պատգամավորների մեծ մասի գնահատականները խուսափողական էին։ «եթե կա հստակ, օպերատիվ տեղեկատվություն, որ այդ անձանց գործողությունները տարել են կարգի,օրենքի խախտմանը, ուրեմն այն իրավասու մարմինները, որոնք պետք է ձեռնարկեին միջոցառումներ, իրենքը կլինեին օրենքը խախտած, եթե դա չանեին»,-կարծում է ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը։ ՀՔԿ-ն իր հայտարարության մեջ նշել է, որ 5 քաղաքացիների, այդ թվում «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման անդամների ձերբակալությամբ կանխվել է ապրիլի 24-ին զանգվածային անկարգությունների կազմակերպումը: ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի կարծիքով այս հայտարարությունը հավելյալ մեկնաբանության կարիք ունի. «Կարծում եմ առավել հստակ պետք է ներկայացվեն այն հիմքերը, այն պատճառները, այն ապացուցողական բազան, որ հիմք է հանդիսացել մարդկանց բերման ենթարկելու եւ կալանավորելու համար»: Իսկ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը սպասում է իրավապահների ապացույցներին եւ վստահեցնում է` կհետեւեն, որ ամեն ինչ արվի օրինականության շրջանակներում. «Անօրինական կլինի, ուրեմն թող պատժվեն նրանք, որոնք խախտել են օրենքը: եթե կբերեն ապացույցներ, ցույց կտան, ըստ դրա որոշում կլինի»: Անհրաժեշտության դեպքում, ըստ նրա, ապագայում անգամ կանցկացնեն նաեւ խորհրդարանական լսումներ: