Դրույթը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը
Ապրիլի 7-ին ՀՀ սահմանադրական դատարանը, քննության առնելով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 171-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ նախադասության, 173-րդ հոդվածի 1-ին մասի առաջին նախադասության՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը, որոշեց. 1. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 171-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ նախադասությամբ ամրագրված դրույթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը՝ սույն որոշման մեջ սահմանադրական դատարանի կողմից արտահայտած իրավական դիրքորոշումների շրջանակներում: 2. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 173-րդ հոդվածի 1-ին մասի առաջին նախադասությամբ ամրագրված դրույթը՝ այնքանով, որքանով ապաքինվածին հնարավորություն չի ընձեռում անձամբ դիմել դատարան իր գործունակությունը վերականգնելու հարցով, ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասին և 19-րդ հոդվածի 1-ին մասին հակասող և անվավեր: 3. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: ՍԴ մամուլի ծառայություն