Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սևանի շրջակայքում նավթ ու գազ են որոնում. Առավոտ

Քաղաքականություն
Sevan

«Սևանա լճի տարածքում կատարվում են սեյսմիկ աշխատանքներ, հորատման աշխատանքների մասին խոսք չկա: Նավթի և գազի որոնման հետ կապված այսօրվա դրությամբ հորատման աշխատանքի հետ կապված որևէ թույլտվություն չի տրվել»,-այսօր «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը վստահեցրեց ՀՀ Բնապահպանության նախարարության ընդերքի և հողերի պահպանության քաղաքականության վարչության պետ Վիգեն Ավետիսյանը: Նա հավաստիացրեց, որ նախարարությունը այս փաստի հիման վրա է տրամադրել այդ ընկերությանը թույլտվություն նման որոնողական աշխատանքներ իրականացնելու համար: Գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի՝ հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանը հայտնեց, որ որոնողական աշխատանքներ իրականացնող ընկերությունը այլ բան է հայտարարում. «Այդ ընկերության հետ հանդիպման ընթացքում հարցեր հղեցինք, թե եթե դուք Գեղարքունիքի մարզում նշված գյուղերի տարածքներում գտնեք նավթ և գազ, ապա կանե՞ք հորատումներ, ընկերության ներկայացուցիչները պատասխանեցին՝ այո»: Ի պատասխան պարոն Ավետիսյանն ասաց. «Դա իրենց որոշելու հարցը չէ, կան լիազոր մարմիններ, որոնք տեղյակ են օրենսդրությանը, և եթե Քուվեյթի նավթի պաշարներն էլ լինեն Սևանի տարածքում, այդտեղ հորատման աշխատանքներ չեն լինելու»: ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության ընդերքի վարչության պետ Վարդան Վարդանյանը ևս հայտարարեց, որ հորատման աշխատանքներ չեն տարվում, և որոնողական աշխատանքներ տանող ընկերության ուսումնասիրությունների պայմանագիրը երկարաձգվել է: Աշխատանքներից հետո պետք է ներկայացվի հաշվետվություն, որից հետո պարզ կլինի այդ տարածքներում մենք նավթի և գազի պաշարներ ունենք, թե ոչ»: Էկոլոգիական հասարակական դաշինքի համակարգող Սիլվա Ադամյանը նշեց, թե հետախուզաորոնողական աշխատանքները պետք է կանխվեին. «Ուզում եմ համոզված լինել, որ նախարարություններն ավելի սկզբունքային կլինեն, բայց հիշեցնեմ, որ մեկ լիտր նավթը կարող է թթվածնից զրկել քառասուն հազար լիտր ջուր: Ցավոք, համոզված չեմ, որ լավագույն պատառ փախցնելու նպատակով ճնշում չի գործադրվի նույն Գեղարքունիքի մարզում հորատման աշխատանքներ կատարելու համար: Մյուս կողմից ամբողջ նյութը տալ միջազգային կազմակերպությանը, համարում եմ անվտանգության տեսակետից սխալ»: Մանրամասներն՝ այստեղ