Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պատարագ Ստամբուլի հայկական եկեղեցիներում՝ Գալիպոլիի զոհերի հիշատակին. Ազատություն

Քաղաքականություն
turqia

Ստամբուլի հայկական եկեղեցիները կիրակի օրը պատարագ են մատուցել՝ աղոթելով 100 տարի առաջ Գալիպոլիի ճակատամարտում զոհված բոլոր զինվորների հիշատակին՝ անկախ նրանց դավանանքից, էթնիկ կամ կրոնական պատկանելությունից, հաղորդում է թուրքական «Դեյլի Սաբահ» թերթը՝ արարողությունը գնահատելով պատմական։ «Թուրքիայի հայ համայնքը միացել է կրոնական պատմական արարողությանը՝ ի հիշատակ Գալիպոլիի ճակատամարտում զոհված քրիստոնյա, մահմեդական և հրեա զինվորների», - գրում է թերթը։ Ստամբուլի հայկական ութ եկեղեցիներում պատարագ է մատուցվել։ Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը պատարագը մատուցել է Յեշիլ քյոյի Սուրբ Ստեփանոս հայկական եկեղեցում։ «Արքեպիսկոպոսը աղոթել է Գալիպոլիի ճակատամարտում բոլոր զոհվածների հոգու հանգստության համար՝ լինի մահմեդական, ոչ մահմեդական կամ աթեիստ», - գրում է «Դեյլի Սաբահ»-ը։ «Անկախ նրանց էթնիկ կամ կրոնական պատկանելությունից, այդ մարդիկ կռվել են իրենց երկրի գոյության համար, ուր նրանք ապրում էին։ Աստված նրանց երկնային արքայություն տա, և մենք աղոթում ենք, որ նման տառապանքներն այլևս չկրկնվեն», - իր խոսքում ասել է Արամ Աթեշյանը։ Նշենք, որ Թուրքիան Գալիպոլիի ճակատամարտը նշում էր մարտին։ Դարդանելի նեղուցի վրա վերահսկող դիրք ունեցող թերակղզու համար մարտերը շարունակվել են 1915 թվականի մարտ-ապրիլ ամիսներին։ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Թուրքիայի դեմ կռվող կոալիցիոն ուժերը ապրիլին վերջնականապես պարտվեցին ռազմավարական նշանակություն ունեցող թերակղզու համար մղվող ճակատամարտում։ Օսմանյա կայսրության բանակում կռվել են նաև մեծ թվով ոչ մահմեդականներ՝ այդ թվում հայեր և հույներ։ Չնայած նրանց վստահվել է թիկունքային ուժերում ծառայությունը, այնուամենայնիվ շատերը կռվել են նաև առաջին գծում։ Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում