A
A
Վիրավոր զինծառայողները Երեւանում կլինեն մոտ կես ժամից
Երեկ հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ձեռնարկած հարձակման հետեւանքով վիրավորված հայ զինծառայողներից երկուսը ժամը 18.00-ի սահմաններում կլինեն Երեւանի Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում։ Այս մասին «Ա1+»-ին հայտնեց Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։ Զինվորներից մեկը վիրավորվել է որովայնի շրջանում, մյուսի վերին վերջույթն է անդամահատվել։ Մյուս երկու զինծառայողների վիճակը ծայրահեղ ծանր է եւ նրանք դեռ տեղափոխման ենթակա չեն։ Հիշեցնենք, որ երեկ հակառակորդին դիմագրավելու ժամանակ զոհվել էին ՊԲ 3 զինծառայողներ 19 ամյա Հակոբ Գագիկի Խաչատրյանը, 19 ամյա Էդուարդ Գագիկի Հայրապետյանը եւ 20-ամյա Արշակ Կարենի Հարությունյանը։ Պաշտպանության բանակի եւս 4 զինծառայողներ վիրավորվել էին: