Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մշակվելու է կենդանիների բրուցելյոզ հիվանդության վերահսկման համալիր ծրագիր

Քաղաքականություն
բրուցելոզ

ՀՀ գյուղատնտեսության նախարարն ԱՄՆ գյուղդեպարտամենտի պատվիրակության հետ քննարկել է բրուցելյոզի դեմ պայքարի համատեղ աշխատանքները ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել  է ԱՄՆ գյուղդեպարտամենտի պատվիրակությանը, որի կազմում էին Վիրջինիա-Մերիլենդ տարածաշրջանային անասնաբուժական համալսարանի տնօրեն Վալերի Ռագանը, Անասնաբուժական և առողջապահական կենտրոնի տնօրեն Բես Փիերսը : Վալերի Ռագանը  հայտնել է, որ պատվիրակության անդամները երկշաբաթյա այցի ընթացքում հանդիպումներ են ունեցել ոլորտի պատասխանատուների հետ, մասնավորապես քննարկվել են կենդանիների բրուցելոզ  հիվանդության դեմ պայքարի  և դրա կանխարգելմանն ուղղված միջոցառումների իրականացմանն առնչվող  հարցեր: «Մենք մեծապես կարևորում ենք հանրապետությունում կենդանիների բրուցելյոզ հիվանդության դեմ տարվող պայքարի  արդյունավետ միջոցների կիրառումը, և այս հարցում հատկապես գնահատելի է ձեր աջակցությունն ու համատեղ աշխատանքը հայ մասնագետների հետ», – նշել է նախարար Սերգո Կարապետյանը: Հանդիպման ընթացքում կողմերը մասնավորապես կարևորել են լաբորատորիաների վերազինման և արդիականացման, նորագույն տեխնիկայով համալրված սպանդանոցների ստեղծման, մասնագետների վերապատրաստման հարցերը: Տիկին Ռագանը նշել է նաև, որ Հայաստանում իրականացված աշխատանքների արդյունքում հայ մասնագետների հետ համատեղ նախատեսվում է մշակել կենդանիների բրուցելյոզ հիվանդության վերահսկման համալիր ծրագրի նախագիծ, որը կնպաստի այդ հիվանդության ախտորոշման ու կանխարգելման աշխատանքների առավել արդյունավետ իրականացմանը: Նախարարը ևս մեկ անգամ կարևորել է կենդանիների հիվանդությունների վերացմանն ուղղված արդյունավետ ծրագրերի իրականացումը` այդ ենթատեքստում բարձր գնահատելով պատվիրակության և հայ մասնագետների միջև համագործակցությունը: ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին