Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նաիրիտցիները կդիմավորեն Սերժ Սարգսյանին (տեսանյութ)

Տնտեսություն
nairit11

Արդեն մեկ ժամից ավելի նախագահական նստավայրի դիմաց ակցիա իրականացնող նաիրիտցիները խորհրդակցեցին ու որոշեցին ամեն երեքշաբթի, հինգշաբթի եւ շաբաթ օրերին հավաքվել կառավարության  շենքի դիմաց կամ Բաղրամյան 26-ում, որպեսզի իշխանությունները չմոռանան իրենց մասին։ Երվանդ Զախարյանը երեկ նրանց խոստացել է, որ ՀԲ-ի հետ բանակցությունները վերջացնելուց հետո սեղմ ժակետներում կվճարի բոլորի աշխատավարձերը։ Երկուշաբթի, ժամը 9-ին նաիրիտցիները կհավաքվեն Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում եւ ցուցապաստառներով կդիմավորեն Սերժ Սարգսյանին. նրանք հույս ունեն, որ Սերժ Սարգսյանը անտարբեր չի անցնի։ Այս պահին նրանք դեռ շարունակում են կանգնել նախագահականի դիմաց եւ վանկարկել՝ «պարտքի մարում»։