Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

684 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄ` 24 ՄԱՐԶԱՁԵՎԻՆ

Սպորտ

2006թ. կառավարությունը սպորտին կհատկացնի 684 միլիոն դրամ: Այս մասին այսօր հայտնի դարձավ սպորտկոմիտեում կայացած նիստի ժամանակ, որին մասնակցում էին կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը եւ 24 մարզաձեւերի ֆեդերացիաների նախագահները:

Գումարները խիստ տարբեր են բաշխվել: Օրինակ ըմբշամարտի ֆեդերացիան կստանա 180 միլիոն, մինչդեռ մարմնամարզիկների համար հատկացվել է ընդամենը 25 միլիոն:

Մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Ալբերտ Ազարյանը դժգոհեց, հատկացված գումարի չափից՝ նշելով, որ դա բավարար չէ մարզաձեւում հաջողություններ ակնկալելու համար: Այդ պահին իր կարծիքը հայտնեց Հայաստանի պաշտպանության նախարար, շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը, ըստ որի բոլոր մարզաձեւերն էլ կարեւոր են, իսկ Իշխան Զաքարյանը հավելեց, որ գումարը տրամադրում է բյուջեն եւ այն չի կարող փոփոխվել:

Ի դեպ, 2005թ. պետբյուջեից սպորտկոմիտեին տրամադրվել է 568 միլիոն, այսինքն հաջորդ տարվանը 116 միլիոնովավել է: Չնայած դրան այսօր էլ արդեն պարզ է, որ հատկացվելիք գումարը բավական քիչ է սպորտում հաջողություններ ակնկալելու համար:

Այս կարգի գումար զարգացած երկրներում հատկացվում է յուրաքանչյուր մարզաձեւի համար, իսկ ահա Հայաստանում՝ միանգամից 24 մարզաձեւերի: