ԱՆԱՍՏԱՍՅԱՆԸ ԿՐԿԻՆ ՄԻԱՆՁՆՅԱ ԱՌԱՋԱՏԱՐ
Աջակցիր «Ա1+»-ինԲավական հետաքրքիր պայքար է ծավալվել շախմատի Ստեփանակերտի միջազգային մրցաշարում, որտեղ կայացան 4-րդ տուրի հանդիպումները:
Աշոտ Անաստասյանը սպիտակներով պարտության մատնելով Իվան Սոկոլովին` 3.5 միավորով կրկին ստանձնեց Ա խմբի առաջատարի դերը: Լեւոն Արոնյանը նախորդ տուրում կրած պարտությունից հետո այս անգամ հաջող հանդես եկավ՝ հաղթելով չինացի Բուին: Իսկ ահա Կարեն Ասրյան - Վասիլի Իվանչուկ մրցավեճը ավարտվեց ոչ-ոքի, ինչպես եւ Մաչեյա - Դրեեւ պարտիան:
Առաջատար Անաստասյանից 1-ական միավորով հետ են մնում Արոնյանը եւ Բուն, իսկ Իվանչուկը եւ Նակամուրան վաստակել են 2-ական միավոր: Բավական անհաջող է հանդես գալիս մոլդովացի փորձառու գրոսմայստեր Բոլոգանը, որը դեռ մեկ միավոր է վաստակել եւ եզրափակում է մրցաշարային աղյուսակը:
Բ խմբում 4-րդ տուրում ոչ-ոքի չգրանցվեց: Հատկապես հաջող հանդես եկան հայ շախմատիստները: Տիգրան Պետրոսյանը հաղթեց Չիբուխչյանին, Բենիամին Գալստյանը՝ Լահնոյին, Արսեն Եղիազարյանը՝ Լոպեին: Իսկ առաջատարը կրկին Սերգեյ Գրիգորյանցն է:
Ռուսաստանը ներկայացնող մեր հայրենակիցը այս տուրում պարտության մատնեց Սվեշնիկովին եւ 3.5 միավորով գլխավորում է այս խմբի մրցաշարային աղյուսակը: Լ՝Ամին եւ Պետրոսյանը վաստակել են 3-ական միավոր: