Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀԿ-ն ընդունում է, որ Ծառուկյանի չեզոքացումից ժողովուրդը հուսահատված է (տեսանյութ)

Քաղաքականություն
156516_358879970873554_1651374270_n

Գագիկ Ծառուկյանի ակնարկած արյունահեղությունը իշխանությանը բնորոշ ձեռագիր չէ,-համոզված է Հանրապետական պատգամավոր Վահրամ Մկրտչյանը... Վահրամ Մկրտչյանն ուզում է, որ քաղաքականության մեջ մնան տեսիլք ունեցողները։ Նկատեցինք, որ Ծառուկյանը տեսիլք ուներ, որտեղ Սերժ Սարգսյանի չարիքի իշխանությունը անելիք չունի. «Դա տեսիլք չէ, դա նույն որակումն է, որ մարդիկ կարողանում են իրենց ներքին մաղձը դուրս հանել»։ Վահրամ Մկրտչյանը փետրվարի 12-ի Հանրապետականի ընդլայնված նիստի մասնակիցներից է, որի ժամանակ Սերժ Սարգսյանը հիշել է Ծառուկյանի մականունը։ Պատգամավորը Սերժ Սարգսյանի որակումներին հակառակվելու պատճառ չունի. «Եթե նույնիսկ որոշակի մարդուն որոշակի մականուն են տալիս, էդ մականունը հո օդի՞ց չի եկել»։ Հանրապետական Լեւոն Մարտիրոսյանն առանձնապես ցանկություն չունի մեկնաբանելու Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը, թեպետ, հնարավոր է, այն լիցքաթափեց ներքաղաքական վիճակը. «Բայց տխուր է, որ Ծառուկյանի հայտարարությունները պետք է լիցքաթափեն իրավիճակը»։ Մարտիրոսյանը Սերժ Սարգսյանի հռչակած կեղծ քաղաքական գործչի հայտարարությունում, որտեղ խոսվում է երկխոսության մասին, խոհեմություն տեսնում է, բայց միեւնույն է, Ծառուկյանը լուրջ քաղաքական գործիչ չէ։ Եվ ընդհանրապես, պատահական մարդիկ պետք է հեռու մնան քաղաքականությունից. «Գործարարները թող ֆինանսավորեն քաղաքական գործընթացները»։ ՀՀԿ խմբակցության անդամ Արման Սահակյանը ամոթխած է, քաղաքական հարցերի հետ գլուխ չունի, պատասխանում է կցկտուր, կարդացել է Ծառուկյանի հայտարարությունը՝ այն թուլացրեց եռյակին, բայց արդեն չխոսենք՝ Ծառուկյանն է չարիք, թե Սերժ Սարգսյանը. «Գիտե՞ք էդ ամեն դեպքում էս հայտարարությունից հետո դրանք քննարկելը արդեն ուշ է»։ Սակայն վերջին օրերի դեպքերից հետո Արման Սահակյանը տեսնում է մի վիճակ, որը չի տեսնում Հանրապետականներից ոչ մեկը. -Ցավոք սրտի, վերջին օրերին Հայաստանում նկատվում է հուսահատության մթնոլորտ, մարդկանց սպասումները չարդարացան։ -Դուք հուսահատություն ասելով նկատի ունեք, որ Ծառուկյա՞նը հուսահատեցրեց, թե՞ Հանրապետականը, որ չեզոքացրեց Ծառուկյանին։ -Ամեն դեպքում մարդկանց սպասումները չարդարացան։ -Մարդիկ ի՞նչ էին սպասում։ -Դե սպասում էին որոշակի պայքար, որը չեղավ։