Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վիգեն Սարգսյանը հանդիպել է Բակո Սահակյանի հետ

Պաշտոնական
bako

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 16-ին ընդունել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող, ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանին: Այնուհետեւ հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով` Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի, վարչապետ Արա Հարությունյանի եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ: Քննարկվել են Արցախում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների նախապատրաստական աշխատանքներին նվիրված հարցեր: Շահագրգիռ մարմինների ղեկավարները ներկայացրել են համապատասխան տեղեկություններ նախատեսված ծրագրերի եւ դրանց իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին: Նախագահ Սահակյանը մեկ անգամ եւս ընդգծել է բոլոր միջոցառումների պատշաճ իրականացման հրամայականը` այս ուղղությամբ տալով մի շարք հանձարարականներ:   ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ  ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ