Որ դեպքում օտարերկրացուն կթույլատրվի աշխատել ՀՀ-ում (տեսանյութ)
«Օտարերկրացիների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին այս նախագիծը ԱԺ Սոցիալական հարցերի հանձնաժողովը քննարկեց եւ ներառեց ԱԺ քառօրյայի օրակարգի նախագծում։ Այդ օրինագծով ավելացվում են գործատուի պարտավորությունները. եթե նա աշխատանքով չի կարողանում ապահովել օտարերկրացուն, ապա պետք է հոգա նրա եւ նրա ընտանիքի վերադարձի ծախսերը: Բացի այդ, ըստ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի, ՀՀ-ում աշխատանքի թույլտվություն ստանալու համար գործատուից պետք է գանձել պետական տուրք բազային տուրքի 25ապատիկի չափով, կամ 25 հազար ՀՀ դրամ: ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանին հետաքրքրեց` որն է օրենսդրական փոփոխության անհրաժեշտությունը. «ՀՀ-ում կան այդքան օտարերկրյա աշխատողներ, որոնց հետ կապված խնդիրներ կան եւ դրանք օրենսդրորեն կարգավորելու խնդի՞ր է: թե խոսքը վերաբերում է օտարերկրյա քաղաքացի ասելով նաեւ նախեւառաջ հայերին, որոնք օտարերկրյա քաղաքացիներ են: Նաեւ ԵՏՄ համաձայնագրի շրջանակներում ունենք միասնական համապատասխան միասնական դաշտ ձեւավորելու խնդիր»,-նշեց նախարար Արտեմ Ասատրյանը։ Հանձանաժողովը պետք է քննարկեր նաեւ ՀԱԿ պատագամավոր Հրանտ Բագրատյանի 2 նախագիծը, սակայն դրանք մեկ տարով հետաձգվեցին: Մանրամասները՝ ավելի ուշ տեսանյութում