Հայ համայնքը` իսլամիստների թիրա՞խ (տեսանյութ)
Հանուն եւ ընդդեմ իսլամի լարվածությունը կարող է հանգեցնել առճակատման։ «Եթե դու անցնում ես սրբությունների վրայով, նրանք պատկերացնում են, որ դրա համար պետք է վրեժխնդիր լինեն , և հատկապես դա սնուցում է ծայրահեղական իսլամի թևը , որը այսօր շատ ավելի մեծ ուժ է իրենից ներկայացնում, քան անգամ սրանից 5 տարի առաջ»,-նշում է կրոնագետ Վարդան Խաչատրյանը։ Իսլամագետ Սարգիս Գրիգորյանն էլ այլ կարծիքի է։ «Իհարկե վտանգ կա, լարվածություն կա , ընդհանուր իսլամական ծայրահեղական միտումներ կան , բայց չեմ կարծում, որ դրանք այդպիսի վտանգավոր բնույթ կստանան»,-ասում է նա։ Այն արագությունը, որով ընդլայնվում է ծայրահեղական իսլամին հարողների թիվը, մեծ վտանգ է ներկայացնում քրիստոնյա աշխարհի, այդ թվում՝ արաբական աշխարհի հայ համայնքների համար։ Առաջինը թիրախում կարող է հայտնվել լիբանանահայ համայնքը։ Վարդան Խաչատրյանի խոսքերով՝ եթե հարցը կհասնի նրան, որ Եվրոպայից անցանկալի կոչված իսլամադավաններին դեպորտ կանեն, դուրս կբերեն երկրներից , ապա համանման ռեակցիան խիստ կանխատեսելի է հատկապես Մերձավոր արևելյան տարածաշրջանում, որը առանց այն էլ եփ է գալիս և կրակի մեջ այրվում է։ Քրիստոնյա աշխարհի դեմ հակաահաբեկչական գործողությունները կշարունակվեն, սակայն արեւելագետները չեն բացառում հակազդեցությունը։ «Ընդհանրապես լարվածությունը միշտ էլ եղել է և այս ֆոնի ներքո նման տրամադրություններ, իհարկե, կլինեն, բայց կան նաև հակառակ տրամադրությունները՝ մուսուլմանների դեմ ուղղված գործողությունները կամ հենց նույն մզկիթների այրումը»,-նշում է իսլամագետ Սարգիս Գրիգորյանը։ Մանրամասները՝ տեսանյութում