Սերժ Սարգսյանը իրեն վախկոտի նման պահեց. ՀԱԿ պատգամավոր (տեսանյութ)
Չնայած ՀԱԿ-ը հայտարարել էր, թե ԲՀԿ խորհրդաժողովին ներկայացված չի լինելու, սակայն պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը եկել էր խորհրդաժողովին ։ Նա եւս անդրադարձավ Գյումրիի սպանդին՝ ընդգծելով՝ Հայաստանում իշխանություն չկա, որ ադեկվատ ու Գյումրիի ողբերգությանը համարժեք արձագանքեր. «Իշխանությունը չգիտակցեց, որ տվյալ դեպքում խոսքը վերաբերում է Սերժ Սարգսյանին, որ ինքը երկիր ու ազգ է ներկայացնում եւ պետք է կարողանա պաշտպանել այդ ազգի արժանապատվությունը։ Ըստ էության նա իրեն պահեց վախկոտի նման եւ փորձեց ոչինչ չանել, որ կարող է բարկացնել ռուսական կողմին»։ Լյուդմիլա Սարգսյանը հիշեցնում է, որ ինքը ռուս-հայկական բարեկամության կողմնակից է, բայց նա երբեք չի մտածել, որ ազգի արժանապատվության հաշվին պետք է պահվի այդ բարեկամությունը. «Այդ բարեկամությունը ավելի ամուր կլիներ, եթե երկրի նախագահը իրեն պահեր ազգին վայել նախագահի կարգավիճակում»։ Գյումրեցիների արձագանքն այս ողբերգությանը, ըստ ՀԱԿ պատգամավորի, համարժեք էր իրավիճակին. «Գյումրեցին ինչպես միշտ իրեն պահեց շատ արժանապատիվ, պատվախնդիր եւ եթե նույնիսկ ինչ- որ բան այնպես չընթացավ, դա նույնպես նորմալ էր, որովհետեւ մարդիկ մեծ վիշտ էին ապրում»։