Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սուքիաս Ավետիսյանը չէր կարող խաղը թողնել՝ Գյումրի վերադառնալու համար (տեսանյութ)

Քաղաքականություն
cb68999a32816b220b302575020ded17

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի համար Գյումրու դեպքերի հետ կապված ամենակարևոր հարցը  մնում է, թե որն է եղել ռուս զինծառայողի նման  ոճրագործություն իրականացնելու դրդապատճառը։ Ըստ նրա ՝  Ավետիսյան ընտանիքի հուղարկավորությունից հետո բախումները հրահրել են սադրիչները, սակայն նա չցանկացավ  կոնկրետ անուններ նշել։ «Ես շատ լավ գիտեմ, թե ովքեր են եղել դրանք, բայց պարզապես չեմ էլ ուզում նրանց անունները հնչեցնել»,-ասաց նա։ Պարոն Ավետիսյանը համաձայն չէ նաև այն վարկածի հետ, ըստ որոնց Վալերի Պերմյակովը  դեպքի վայրում գործել է միայնակ ։ Նրա կարծիքով՝ մեկ ամսվա զինծառայողը չէր կարող այդքան կարճ ժամանակահատվածում այնպիսի հանցավոր կապեր հաստատել  ոմանց հետ, ովքեր կօգնեին նրան իրականացնել  նման ոճրագործություն։ Ավետիսյանների ընտանիքի հուղարկավորությանը որպես Գյուրմրուց ընտրված պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի և Արման Սահակյանի ներկա չլինելը ըստ շրջանառվող որոշ լուրերի հարուցել էր  գյումրեցիների զայրույթը։ «Բոլորը շատ լավ գիտեն, որ ես 11-ի գիշերը Հայաստանի ֆուտզալի հավաքականի հետ մեկնել եմ Շվեդիա, որպես ֆուտզալի կոմիտեի նախագահ  և նաև պատվիրակության ղեկավար։  Ես չէր կարող թողնել այդ ամենը ՝ Եվրոպայի մրցաշարի առաջնությունը, և մենակ մասնակցել հուղարկավորությանը։ Իսկ դա ոչ թե ընկերական խաղի էինք գնացել, այլ Եվրոպայի մրցաշարի պատասխանատու խաղերն էին»,-նշեց  Սուքիաս Ավետիսյանը։ Նրա կարծիքով կատարվածը չի կարող անդրադառնալ հայ-ռուսական հարաբերությունների վրա։