Փակ խորհրդակցություն Ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում (տեսանյութ)
Հունվարի 19-ին աշխատանքային այցով Գյումրիում էր գտնվում ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում ոստիկանապետի գլխավորությամբ անցկացվել է խորհրդակցություն, որը սակայն փակ է եղել զլմ ներկայացուցիչների համար: Վերջիններս 3-4 ժամ սպասել են, թե ոստիկանության ներկայացուցիչներից ով է համապատասխան տեղեկատվություն տրամադրելու: Իսկ մինչ այդ տվյալ տարածք են ժամանել շուրջ երկու տասնյակի հասնող ավտոբուս և մեկ տասնյակից ավելի միկրոավտոբուս, որոնցում եղել են ոստիկանության աշխատակիցներ, իսկ տրանսպորտամիջոցների վրա զետեղված են եղել ոստիկանության զորքեր և հատուկ ստորաբաժանման ներկայացուցիչներ գրությունները: Երեք ժամ սպասելուց հետո լրագրողներին է ներկայացել ՇՄ ոստիկականապետ Վարդան Նադարյանը և ասել, որ շուտով նրանք որոշ պարզաբանումներ կստանան: Իսկ մինչ այդ Ոստիկանության Շիրակի Մարզային վարչություն են ժամանել ԱԺ պատգամավորներ Սուքիաս Ավետիսյանը, Արման Սահակյանը, Մարտուն Գրիգորյանը և Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը: Նրանց և ՀՀ ոստիկանապետի հանդիպումը շարունակվել է շուրջ մեկ ժամ: Դրանից հետո նոր միայն լրագրողների հետ հանդիպել է ՀՀ փոխոստիկանապետ Սամվել Հովհաննիսյանը և պատասխանել վերջիններիս հարցերին: