Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ԲՌՆՑՔԱՄԱՐՏ 25-ԻՑ ՀԵՏՈ

Սպորտ

Վանաձորցի բռնցքամարտիկ Վախթանգ Դարչինյանը արդեն մոտ 5 տարի է սիրողականից տեղափոխվել է պրոֆեսիոնալ բռնցքամարտ: 2002թ. Սիդնեյի օլիմպիական խաղերից հետո Դարչինյանը մնալով Ավստրալիայում, սկսեց Հայաստանի դրոշի ներքո պրոֆեսիոնալ մենամարտեր անցկացնել եւ հաջողությունների հասնել:

Այժմ Վախթանգը գտնվում է Հայաստանում, իսկ այսօր մամուլի ասուլիս տվեց, որի ընթացքում հայտնեց թե ինչեւ է սիրողականից պրոֆեսիոնալ ռինգ տեղափոխվե.«Սիրողականի ժամանակ կարող ես ուժեղ լինել մրցակցից, բայց պարտվել, եթե նա սկսի պաշտպանվել եւ այլն: Բացի այդ մրցավարները մեզ նման երկրների ներկայացուցիչների հանդեպ կողմնալ են»: Իսկ ահա պրոֆեսիոնալ ռինգում Դարչինյանը նման խնդիրների հետ գրեթե չի բախվում եւ պատահական չէ, որ IBO-ի եւ IBF-ի վարկածներով աշխարհի չեմպիոն է դարձել, իսկ այժմ էլ պայքարում է աշխարհի բացարձակ չեմպիոնի կոչման համար:

Հարազատ Վանաձորում բռնցքամարտիկը այցելել է Բադալյան ակումբ, որտեղ մարզվել է 8 տարեկանից, եւ ներկայումս փորձում է ամեն կերպ աջակցել այդ ակումբին: Նախատեսվում է նաեւ Վանաձորի կենտրոնում բացել Դարչինյան ակումբ, որտեղ նույնպես պատանիները հնարավորություն կունենան զբաղվել սիրողական բռնցքամարտով. «Կարծում եմ պրոֆեսիոնալ բռնցքամարտով կարելի է զբաղվել միայն 25 տարեկանից հետո: Օրինակ մեքսիկացիները փոքրուց են պրոֆեսիոնալ ռինգ դուրս գալիս եւ լուրջ հաջողությունների հասնում, բայց հետագայում առողջական խնդիրների առաջ են կանգնում»: