Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պահանջում են Արա Աբրահամյանի հրաժարականը

Քաղաքականություն
a8e9deedf988d08375ce0ce631f7c111

Ռուսաստանի հայերի միության  ղեկավարության  դեմ ստորագրահավաք  է  իրականացվում։ «Մենք՝ ռուսաստանաբնակ եւ ազգի ու պետության համար մտահոգ բոլոր  հայերս, պահանջում ենք САР-ի (Ռուսաստանի հայերի միության) ղեկավարներից՝ հանձինս միության նախագահ Արա Աբրահամյանի եւ նրա կամակատար փոխնախագահ Լեւոն Մուկանյանի, կամավոր հրաժարվել իրենց պաշտոններից: Այս տարիների ընթացքում՝ այն օրվանից, երբ այդ մարդիկ ստանձնեցին Ռուսաստանի հայ համայնքի գլխավոր միության դերը, այդ համայնքը գրեթե չի զարգանում: Ռուսաստանի սփյուռքի բոլոր ձեռքբերումներն ու նվաճումները եղել են շնորհիվ տարբեր կազմակերպություննի, որոնք ՀՅՄ-ի կողմից չեն հովանավորվում: ՀՅՄ-ի գլխավոր նպատակն է Ռուսաստանի իշխանությունների շահերին, այլ ոչ թե ՀՀ-ին եւ Ռուսաստանի սփյուռքին ծառայելը: Ստրկամիտ կազմակերպությունը չի ծավալում որեւէ կազմակերպչական գործունեություն Ռուսաստանի հայերի, նրանց ազգային դաստիարակության համար: Ռուսաստանի սփյուռքը ձուլվում է սարսափելի արագությամբ, երիտասարդության մի մասը չի խոսում իր մայրենի հայերեն լեզվով, հեռանում է հայկական մշակութից եւ ավանդույթներից, եւ այդ երեվույթների դեմն առնելու համար ՀՅՄ-ն ոչինչ չի ձեռնարկում, վարելով ապազգային քաղաքականություն: ՀՅՄ-ն չարեց ոչ մի քննադատական հայտարարություն՝ կապված Ռուսաստանի հրաժարվելու հետ՝ հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած հանցանքի մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին ՀՀ իրավապահ մարմիններին հանձնելուց: Այն ընդհա՛նրապես անտեսեց այդ ոճրագործությունը եւ չցանկացավ ընդհատել իր գիշերային ակումբների զվարճանքներն ու համերգները: Միակ արձագանքողը եղավ Լեւոն Մուկանյանը, նա էլ սոցցանցերում կոչ էր անում հեռու մնալ հակառուսական քաղաքականությունից, իսկ արդարություն պահանջող ցուցարարներին էլ մեղադրեց մարիոնետային պահվածքում: Այս ամենը հայերի համբերության վերջին կաթիլն էր: Մենք կոչ ենք անում ժողովրդի ապագայի մասին սրտացավ բոլոր հայերին եւ հայկական կազմակերպություններին իրենց հասանելի բոլոր միջոցներով նպաստել Արա Աբրահամյանի եւ Լեւոն Մուկանյանի հրաժարականներին: Դրանից հետո մենք պետք է ընտրենք այն մարդկանց, որոնք ի վիճակի կլինեն իրենց վրա վերցնել Ռուսաստանի հայ համայնքի կազմակերպման եւ ազգային գաղափարների տարածման պարտականությունը եւ ստանձնել Հայաստանի Հանրապետության ու հայ ազգի իրավունքների պաշտպանի դերը»,- ասված է պահանջագրում: