Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օմբուդսմենի գրասենյակի աշխատակիցները ոստիկանության բաժնում են

Քաղաքականություն
589d47552c651836bc4326162ff99492

Այս պահին Օմբուդսմենի արագ արձագանքման վարչության աշխատակիցները գտնվում են ոստիկանության Կենտրոնականի բաժնում, որտեղ բերման են ենթարկվել Ռուսաստանի դեսպանատան մոտ անցկացվող հավաքի 4 մասնակից, այդ թվում՝ Տիգրան Խզմալյանը և Արգիշտի Կիվիրյանը: Ոստիկանները Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներին հայտնել են, որ նրանք բերման են ենթարկվել վարչական իրավախախտում կատարելու համար և արձանագրության կազմվելուց հետո բաց կթողնվեն: Մինչ այդ Օմբուդսմենն ահազանգ էր ստացել հավաքի մասնակիցներից: Պաշտպանի ներկայացուցիչները այցելել և տեղում զրուցել էին հավաքի մասնակիցների և ոստիկանների հետ: