Լարիսա Գերգիևան վարպետության դասեր է տալիս երիտասարդ հայ երգիչներին
Օպերային թատրոնի երաժշտական ղեկավար և գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանի հրավերով Հայաստան է ժամանել Հյուսիս-Օսետինյան օպերայի և բալետի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար և Մարինյան թատրոնի Երիտասարդ երգիչների ակադեմիայի գեղարվեստական ղեկավար Լարիսա Գերգիևան: Նա այսօրվանից սկսած վարպետության դասընթացներ է անցկացնում օպերային թատրոնում Հայաստանի երիտասարդ երգիչների հետ: Նա հիշատակեց, որ ժամանակին Հայաստանն աշխարհին տվել է բազմաթիվ տաղանդավոր մեներգիչներ, որոնցից ոմանց հետ ինքը նույնպես ելույթներ է ունեցել: Տիկին Գերգիևայի յուրահատուկ դասընթացներն իրավամբ մեծ փորձառություն և պատասխանատվություն են մեր երիտասարդների համար, որոնք անշուշտ մեծ ազդեցություն կունենան նրանց մասնագիտական զարգացման վրա: Դասընթացների ավարտին տեղի կունենա մասնակիցների եզրափակիչ համերգ: Նախագիծն իրականացվում եմ ՀՀ մշակույթի նախարարության, Ա. Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի և Օպերային թատրոնի աջակցման հիմնադրամի աջակցությամբ: