Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բերման են ենթարկել Տիգրան Խզմալյանին (տեսանյութ)

Հասարակություն
20150115_161429

Այս պահին փակ է Գրիգոր Լուսավորիչ պողոտան. ՌԴ դեսպանատան դիմաց իրավիճակը մնում է լարված։ Հիշեցնենք, մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջով, որ Գյումրու սպանդի մեջ մեղադրվողը ՀՀ օրենքներով դատվի եւ պատիժը կրի Հայաստանում։ Դեսպանատնից որեւէ արձագանք մինչեւ հիմա չկա։ Քաղաքացիների եւ ոստիկանության միջեւ տեղի ունեցած քաշքշուկի արդյունքում բերման է ենթարկվել կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը։ Բերվել է մեծ թվով ոստիկանական ուժ եւ տեխնիկա։ akcia rd1 Մեր թղթակիցը հայտնում է, որ ոստիկաններին հաջողվեց ցուցարարներից խլել ՌԴ դրոշը, որը պատրաստվում էին այրել։ akcia rd2 20150115_154943 20150115_161438