Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԻԵԴ դատավորի թեկնածուների հետ հարցազրույցները հետաձգվել են. Փաստինֆո

Քաղաքականություն
միեդ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանը ներկայացնող դատավորի թափուր պաշտոնի համար Հայաստանի կողմից առաջադրված երեք թեկնածուների հարցազրույցները հետաձգվել են: Այս մասին «Փաստինֆո»-ի ունեցած տեղեկությունը հաստատեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամլո քարտուղար Տիգրան Բալայանը՝ հավելելով, որ հարցազրույցների  անցկացման նոր ժամկետների մասին թեկնածուները կտեղեկացվեն լրացուցիչ: Հունվարի 16-ին նախատեսված հարցազրույցների հետաձգման պատճառների մասին չի հայտնվում:  Նշենք, որ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի կողմից գաղտնի քվեարկությամբ դատավորն ընտրվելու է առաջարկված երեք թեկնածուների ցանկից: Համաձայն ԵԽԽՎ-ում ՄԻԵԴ-ի դատավորների ընտրության ընթացակարգի՝ մինչ քվեարկությունը Վեհաժողովի Մարդու իրավունքների ենթահանձնաժողովը թեկնածուների հետ անցկացնում է հարցազրույցներ: