Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փարիզը պատրաստվում է մեծամասշտաբ քայլերթի

Քաղաքականություն
parij

Փարիզում այսօր տեղի է ունենալու քայլերթ,  ի հիշատակ  վերջին օրերին տեղի ունեցած ահաբեկչության զոհերի: Կանխատեսվում է, որ երթին կմասնակցի ավելի քան մեկ  միլիոն մարդ:

Երթին մասնակցելու համար Փարիզ են ժամանում ղեկավարներ՝ աշխարհի գրեթե բոլոր երկրներից; Այս պահին  40 առաջնորդներ արդեն Ֆրանսիայի մայրաքաղաքում են: Այս մասին տեղեկանում ենք BBC.com-ից:

Ֆրանսիայի Ներքին գործերի նախարար Բերնար Կազնյովը խոստացել է խիստ միջոցներ ձեռնարկել՝  ակցիայի անվտանգությունն ապահովվելու համար: Հաստատված երթուղու բոլոր հատվածներում դիրքավորվելու են ռազմական ոստիկանության ավելի քան 5500 զինվորներ, իսկ շենքերի տանիքներին՝ դիպուկահարներ: երթ Փարիզյան երթը կրելու է <Հանրապետական քայլերթ>, կամ <Միասնության երթ> կարգախոսը; Մանրամասներն՝ այստեղ