A
A
Գողացել են լրագրողի ֆոտոխցիկը
Ամանորի գիշերը գողություն են կատարել «Չորրորդ իշխանություն» թերթի լրագրող Անի Գևորգյանի բնակարանից: Անին այդ մասին գրել է Ֆեյսբուքյան իր էջում: Գողացել են Անիի անձնական Canon 6D տեսախցիկը, «Չորրորդ իշխանություն» թերթի խմբագրությանը պատկանող Canon 550 D տեսախցիկն ու եղբոր՝ newsline.am-ի օպերատոր Սարգիս Գևորգյանի արխիվային և աշխատանքային նյութերով համակարգիչը, էլեկտրոնային կրիչները: Ըստ Անիի, քանի որ ձեւականորեն բացել են 1-2 դարակ, սակայն բացի իր և եղբոր աշխատանքային գործիքներից և տեղեկատվություն պարունակող կրիչներից արժեքավոր այլ իրեր չեն տարել, նշանակում է «սա ինֆորմացիոն պարունակություն և աշխատանքային կարեւորություն ունեցող տեխնիկական միջոցների նպատակային գողություն է»։