A
A
Անպատվելիության երկու ցայտուն օրինակ՝ սեպտեմբերին (տեսանյութ)
Սեպտեմբերը մեզ տվեց անպատվելիության երկու ցայտուն օրինակ։ Նախ Սուրիկ Խաչատրյանը, որի անունը կապում են բազմաթիվ քրեական պատմությունների հետ, կրկին նշանակվեց Սյունիքի մարզպետ, իսկ այնուհետեւ Ազգային ժողովի անվտանգության ծառայության պետ Կարեն Հայրապետյանը հարձակվեց «Ա1+»-ի լրագրող Մարինե Խաչատրյանի վրա, երբ վերջինս իր մասնագիտական պարտականություններն էր կատարում, գետնին գցեց նրա տեսանկարահանող սարքը, եւ, չնայած այդ ամենի տեսագրությունը կա, ոչ մի պատիժ չկրեց: Նունիսկ ներողություն խնդրեց: Այսօր արդեն գործը կարճվել է՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: