A
A
Միջանկյալ լուծում՝ հունիսին. պարտադիր, թե պարտադրված (տեսանյութ)
Հունիսին միջանկյալ լուծում գտնվեց չարաբաստիկ պարտադիր կուտակային կենսաթոշակային խնդրի համար: Այն դարձավ պարտադիր պետական հատվածում աշխատող երիտասարդների համար, եւ առայժմ ոչ պարտադրված՝ մնացածների համար: Ոչ իշխանական քառյակը այդ լուծումից գոհ չմնաց եւ պարտադիրն ընդհանրապես վերացնելու, ինչպես նաեւ 11 այլ պահանջներ դրեց իշխանության առաջ՝ որպես դրանց վերջնաժամկետ նշելով սեպտեմբերը: