A
A
Փետրվար. վարչապետի հրաժարականի պահանջ, կենսաթոշակայինի դիմակայություն (տեսանյութ)
2014-ի փետրվարի գլխավոր թեման էր կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ դիմակայությունը: Այստեղ ընդդիմության դիրքերն ի սկզբանե բարենպաստ էին, որովհետեւ համատարած անվստահության պայմաններում որեւէ մեկին սեփական գումարը վստահելը, հեռավոր ապագայի աղոտ հույսերով, թվում է ոչ այնքան բանական: Այդպիսով, իր հիմքում առողջ գաղափարը հայկակական հողի վրա ծիլեր չտվեց: