A
A
Հունվարը նշանավորվեց Ռ. Քոչարյան-Տ. Սարգսյան բանավեճով (տեսանյութ)
Ավարտվում է 2014 թվականը. այսօր հաջորդաբար կներկայացնենք անցնող տարվա ամփոփումը՝ ըստ ամիսների: Ահա թե ինչպես ենք մենք տեսել անցնող տարվա 12 ամիսները: Արդյոք Ռոբերտ Քոչարյանի օրոք շինարարական ակտիվությունը փուչիկ էր, ինչպես պնդում էր այն ժամանակվա վարչապետ Տիգրան Սարգսյանը, թե երկրորդ նախագահի օրոք մենք իսկապես ապրել ենք կատարյալ դրախտի պայմաններում՝ չզգալով մեր երջանկությունը: Անցնող տարվա հունվարը նշանավորվեց այդ բանավեճով, որի ընթացքում պարզ դարձավ՝ վարչապետը չունի ոչ միայն ընդդիմության, այլեւ հարազատ Հանրապետական կուսակցության գործարար մասի աջակցությունը: Անցնող տարվա առաջին կեսն անցավ կառավարության փոփոխության նշանաբանի տակ: