A
A
«Ազատություն» ռադիոկայանի Բաքվի բյուրոն դադարեցնում է աշխատանքը
Մոտ վեց ժամ տևած խուզարկությունից հետո Ադրբեջանի գլխավոր դատախազության աշխատակիցներն այսօր կապարակնքեցին ռադիոկայանի` «Կասպիան պլազա» բիզնես կենտրոնում գտնվող գրասենյակի դռները: Մինչ այդ ոստիկանները առգրավեցին գրասենյակի բոլոր համակարգիչներն ու էլեկտրոնային կրիչները, հիշողության քարտերը, ինչպես նաև տեսախցիկներն ու լուսանկարչական սարքերը: Խուզարկության պրոցեսը ղեկավարող Ադրբեջանի դատախազության քննիչ Սենան Փաշաևը` քննչական գործողությունների ավարտին հրաժարվել է «Ազատության» Բաքվի գրասենյակի շահերը ներկայացնող փաստաբան Յալչին Իմանովին փոխանցել դռների կապարակնքման, ինչպես նաև խուզարկության արձանագրությունները: Մանրամասներն՝ այստեղ