Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նաիրիտցիները հեռացան, բայց կվերադառնան

Կարևոր լուրեր Տնտեսություն
26.03.24

Մոտ 5 ժամ նախագահական նստավայրի դիմաց բողոքի ակցիա անցկացնող նաիրիտցիներին ոչ-ոք չի ընդունել։ Ինչպես «Ա1+»-ին հայտնեց «Նաիրիտ» գործարանի մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը, աշխատակիցները որոշել են հեռանալ,   սակայն երկուշաբթի օրը կրկին հավաքվելու են՝ նույն պահանջով՝ 18 ամիսների աշխատավարձերի վճարում։ Ի դեպ, փետրվարի 6-ից գործարանի աշխատակիցներից միայն 500 հոգու հետ կկնքվեն նոր պայմանագրեր, մնացածը կազատվեն աշխատանքից։