Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պաշտոնները բաշխվեցին. բաժին հասավ նաեւ ՀԱԿ-ին

Քաղաքականություն
e1abc7db35c50d2207e1a3185d31771e

Այսօր գումարվել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հերթական նիստ, որի ընթացքում էլեկտրոնային վիճակահանությամբ իրականացվել է 2015 թվականի հունվարի 18-ին Վայոց ձորի մարզի Վայք համայնքում կայանալիք համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահի և քարտուղարի պաշտոնների բաշխումը` Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի միջև: Թվով 3 տեղամասային ընտրական հանձնաժողովներում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոններն Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի միջև բաշխվել են հետևյալ համամասնությամբ. Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)` 1-ական, «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (ԲՀԿ)` 1-ական, Հայ ազգային կոնգրես կուսակցությունների դաշինք (ՀԱԿ)` 1-ական: ԿԸՀ