Պ. Հայրիկյան. «Եռյակում սատանայի սպասավորներն են». Առավոտ (տեսանյութ)
«2014-ը որեւէ բանով աչքի չընկավ: Հայաստանը որդեգրեց Մաքսային միությանը միանալու քաղաքականություն, ավելի ճիշտ Սերժ Սարգսյանը Պուտինի մտրակի ազդեցության տակ այդպիսի որոշում ընդունեց»,- այսօր «Երկու երես» ակումբում ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն այսպես ամփոփեց տարին: Նա ասաց, որ շատ անակնկալ Եվրոպան որոշեց շարունակ իր հարաբերությունները ՀՀ-ի հետ, բայց եվրոպական քաղաքականության մասնակիցները իրենց շատ սխալ պահեցին, որը թույլ տվեց, որ Պուտինը ոգեւորվի եւ տեղի ունենան ուկրաինական գործընթացները: Հայրիկյանը հայտարարեց, որ պատրաստվում են քաղաքական ուժերի հետ քննարկել, ԵՏՄ-ին դեմ տրամադրված, ազատ ու անկախ ՀՀ-ին կողմ մնալ շարունակող ուժերին առաջարկել համախմբվել եւ միասնական ճակատ ստեղծել: Անդրադառնալով Եռյակին՝ նա ասաց , որ նյութն է այդ բոլոր ուժերի ուղեղին տիրել, բացառությամբ «Ժառանգության». «Եռյակում սատանայի սպասավորներն են, ստրատեգիական հարցերում Սերժ Սարգսյանից ոչնչով չեն տարբերվում եռյակի ուժերը»։ Պարույր Հայրիկյանն անդրադարձավ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությանը՝ կուսակցությունների հետ քննարկումներ անելու. «Գագիկ Ծառուկյանը հրավիրում է ինչ-որ կուսակցությունների՝ միասին հարցեր քննարկելու: Դա լավ է: Բայց ես Գագիկ Ծառուկյանի հետ ունեմ փորձ, իրեն շատ անշնորհք է պահել՝ որպես մարդ: Կոնկրետ ասեմ ինչի հետ է կապված՝ «Աիմավան»-ում եկեղեցու կառուցման հետ կապված ես տեսա, որ նա այն որակը չի ներկայացնում»: Թե ինչ է արել Ծառուկյանը՝ այստեղ