Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Իշխանությունը փորձում է պահպանել իր աթոռը» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
index3

ԵՏՄ-ին անդամակցելով իշխանությունը փորձում է պահպանել իր աթոռը, այլ ոչ թե տնտեսությունը զարգացնել ու երկրում անվտանգություն ապահովել։ Կառույցին անդամակցելուն դեմ գործչի` «Ժառանգության» անդամ Արմեն Մարտիրոսյանի տեսակետն է. «Մենք տեսանք, որ սեպտեմբերի 3-ից հետո եւ տարատեսակ հայտարարություններից հետո մեր անվտանգությունը որեւէ ձեւով չբարձրացավ, ռուս-ադրբեջանական ռազմական համագործակցությունը խորանում եւ տնտեսական հետեւանքները մեծանում են»։ Այսպիսի մոտեցումը հանրապետական պատգամավորի համար ընդունելի չէ. պետք է ԵՏՄ-ն դիտարկել որպես մեկ ամբողջական շղթա։ Ըստ Արտակ Զաքարյանի՝ չի կարելի շղթայից վերցնել մի հատված ու ասել՝ տեսեք, էս հատվածը վատա։ Արտակ Զաքարյանը չի բացառում դժվարությունները, բայց այդպիսիք կլինեին ցանկացած միությանը անդամակցելիս. «Մեր տնտեսվարողները շատ պետք է աշխատեն, ոչ մեկը չի գալու՝ իրենց դուռը ծեծի, ասի եկել ենք, մենք ստեղծել ենք քաղաքական եւ տնտեսական բարենպաստ պայմաններ փակ սահմանների պարագայում»։ «Կարծես թե շուկան մեծանում է, բայց էդ մեծ շուկան խոշոր հաշվով արդեն կար։ 94 թվականից Հայաստանը Ռուսաստանի հետ ունի ազատ առեւտրի պայմանագիր, այսինքն՝ էդ զարգացումը եթե լիներ՝ կլիներ։ Իսկ Բելառուսի ու Ղազախստանի հետ շատ չնչին է»։ «Ժառանգության» փոխնախագահը սակայն չի հերքում՝ դրական գործընթացներ ԵՏՄ-ում նույնպես կարող են լինել, եթե իհարկե ներդրումները ավելանան։   Այլ մանրամասներ՝ տեսանյութում