«41 թվին ինձ տարան Էրևան՝ Մացակ Պապյանի մոտ» (տեսանյութ)
Սիսիանի բարձր լեռնային Մուցք գյուղի ամենաերկարակյաց կինն է Մարգարիտա Գալստյանը: Տարիքն ասելիս փոքր-ինչ զգուշավոր է: Մարգարիտա տատը հպարտությամբ է հիշում իր անցյալը, ասում է, որ աշխատել է օր ու գիշեր՝ տղամարդկանց հետ հավասար։ «41 թվին մենակ սայլը կար, մաշին- պան չկար, էտ 41 թվին ինձ տարան Էրեվան կենտկոմ, Մացակ Պապյանն էր էն վախտը կենտկոմի քարտուղարը, կնացիմ Մացակ Պապյանը նշան տվեց։ Օրական 5000 գերանդիյով հունձ եմ արե»։ Հիմա գերանդիները պարապությունից ժանգոտում են, գյուղացին էլ աշխատել չի ցանկանում: Երիտասարդները լքում են անասնապահության համար նպաստավոր պայմաններ ունեցող Մուցքը, բոլորն էլ լավ կյանքի են ձգտում՝ ասում է Մարգարիտա տատը. «Ամուսնյակիս պես աշխարհը տղամարդ չկար, ամեն հարցով գիտության, կրթության, աշխատանքի, ընտիր տղամարդ, ընտիր։ Խելացի ժառանգներ ունեմ՝ ծնողասեր են, մեծին հարգող, նեղին հասնող: Մինչ օրս էլ ճաշին մեկ բաժակ օղի է խմում, սուրճն էլ՝ շոկոլադով»: Մանրամասները՝ տեսանյութում