Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բակո Սահակյանը՝ Արցախի ազատամարտիկների միության համաժողովին

Պաշտոնական
բակո

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 23-ին մասնակցել է նույն օրը Ստեփանակերտում մեկնարկած «Արցախի ազատամարտիկների միության» 6-րդ համաժողովին: Իր ելույթում Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել ազատամարտի վետերանների եւ կազմակերպության դերակատարությունը պետականաշինության ու մեր հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման գործընթացում: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ ազատամարտիկների առողջության պահպանմանը, սոցիալ-կենցաղային պայմանների բարելավմանն ուղղված աշխատանքները մշտապես գտնվում են իշխանությունների ուշադրության կենտրոնում: Նախագահը նաեւ պետական պարգեւներ է հանձնել մի խումբ ազատամարտիկների: Միջոցառմանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, պաշտոնատար այլ անձինք:  

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

         ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ