Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը հավուր պատշաճի չի ներկայացրել իր զեկույցը (տեսանյութ)

Քաղաքականություն
7c87ecb75291b9a2cc8470b3a56b6272

2015թ. հունվարի 22-ին Հայաստանը Ժնևում ներկայացնելու է իր համընդհանուր պարբերական զեկույցը՝ կապված Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների հետ մարդու հիմնարար իրավունքների ոլորտում։ Սա ըստ Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանի՝ այնքան էլ արդյունավետ մեխանիզմ չէ։ Նրա խոսքերով՝ զեկույցում մեր երկրի ներկայացուցիչների կողմից բազմաթիվ հարցեր հավուր պատշաճի չեն ներկայացվում։ «Օրինակ, 2010-ը շատ ծանր տարի էր, բոլորս հիշում ենք, մենք ունեինք բազմաթիվ քաղաքական բանտարկյալներ,10 հոգի էր սպանվել մարտի 1-ին, և մերոնց զեկույցը, որ արվեց Ժնևում՝ մայիսին, ջանում էին շրջանցել այդ թեմաները և ջանում էին քաղբանտարկյալներին ներկայացնել որպես քրեական հանցագործներ»,-ասում է նա։ Հիշեցնենք, որ 2010թ-ից Հայաստանը միացել է միջազգային մակարդակով մարդու իրավունքների պաշտպանության ՄԱԿ-ի կողմից ստեղծված կառույցին, որի շրջանակներում մոտ 192 երկիր 4.5 տարին մեկ անգամ կանչվում է հաշվետվության։