Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿԲ-ն վարույթներ է սկսել մի շարք բանկերում. պաշտոնանկություններ են սպասվում (տեսանյութ)

Տնտեսություն
jjjj.thumb_

ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ արժութային շուկայում իրավիճակ է փոխվել եւ ներկայացրեց մի քանի պոստուլատ ու շուկայում այսօր առկա իրավիճակի պատճառները: Ըստ նրա՝ ներկայումս դոլարի փոխարժեքը գերարժեւորված է. «Դրա հիմնական պատճառներն են խուճապային իրավիճակը եւ որոշ տնտեսվարողների կողմից սպեկուլյացիաները: Իսկ դրամը գերարժեզրկված է ու վերոնշյալ հանգամանքների վերանալուց հետո դրամը զգալիորեն կարժեւորվի: ԿԲ-ն զգուշացնում է՝ քաղաքացիների անհարկի փոխանցումները կբերեն կորուստների: Կոչ ենք անում փոխարժեքի տատանումների հիման վրա գումար աշխատելու գայթակղությունից զերծ մնալ: Բանկային համակարգում արտարժութային խնդիր չկա, ու բանկերը կարող են տրամադրել անհրաժեշտ քանակի իրացվելիություն: Մենք իրավիճակը պահում ենք վերահսկելի ու մեր գերնպատակն է գնաճի վերահսկումը: Դոլարիզացիայի զսպման համար ԿԲ-ն արդեն իսկ բարձրացրել կարճաժամկետ վարկերի տոկոսադրույքը, որը հետո հնարավոր է արագ նվազեցնել»: Պարոն Ջավադյանը վստահեցրեց՝ գնաճը գրագետ քայլերով վերահսկվում է. «Պղտոր ջրում ձուկ որսացողները պատժվելու են, չկասկածեք: Հնարավոր է որոշ տնտեսվարողներ, օգտվելով իրավիճակից, բարձրացրել են գները: Դա օրենսդրության խախտում է: ԿԲ-ն որեւէ սահմանափակում չի դրել բանկերի վրա՝ վարկերի ու ավանդների, հաշիվների սպասարկման առումով: Մենք խստորեն ենք դրան հետեւում. եթե սպեկուլյացիան բացահայտվի, դա խստորեն կդատապարտվի: Իսկ խուճապի զսպման համար անգամ որոշ առեւտրային բանկեր ավելացրել են իրենց կանոնադրական կապիտալը»: Ըստ Արթուր Ջավադյանի՝ խուճապային են հենց ՌԴ հայ համայնքից եկող մեսիջները՝ ՌԴ տնտեսությամբ պայմանավորված: Ի դեպ, ԿԲ-ն վարույթներ է սկսել մի շարք բանկերում եւ շուտով աշխատանքից ազատվելու դիմումների մասին հանրությունը կտեղեկանա: