Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կառավարության անդամները բերանները ջուր են առել՝ նստել» (տեսանյութ)

Տնտեսություն
exchange1

«Բիզնեսը չի սիրում, երբ իր հետ «խաղեր» են տալիս»,-ասել է Փոքր ձեռներեցների հայկական միության նախագահ Ստեփան Ասլանյանը` խոսելով երկրում փոքր ձեռներեցության ոլորտի խնդիրների մասին։ Նրա համոզմամբ՝ պետք չէ փոքր բիզնեսի համար հեծանիվ հորինել, պարզապես անհրաժեշտ է լուծել առկա խնդիրները։ «Եթե խնդիրները չլուծվեն, փոքր բիզնեսը կհայտնվի Կարմիր գրքում»,-ասել է Փոքր ձեռներեցների հայկական միության նախագահը։ Անդրադառնալով ուղևորատար տրանսպորտային միջոցների աշխատանքին, պարոն Ասլանյանը շեշտել է, որ գծատերերին ձեռնտու չէ երեկոյան ժամերին աշխատեցնել դրանք, և այժմ էլ հենց իրենք թույլ չեն տալիս վարորդներին դուրս գալ երթուղի։ Հենց այդ պատճառով էլ երեկոյան ժամերին շատ քիչ երթուղայիններ կարելի է տեսնել։ Փոքր ձեռներեցների հայկական միության նախագահը նաև հայտնել է, որ անցյալ տարվանից մինչև այժմ մոտավոր հաշվարկներով 10.000 փոքր խանութ է փակվել։ Նա միանշանակ սխալ է համարում մեծ սուպերմարկետների գոյությունը երկրում, քանի որ վստահ է, որ դրանց պատճառով տուժեցին փոքրերը։ Պարոն Ասլանյանը նաև զարմանում է, որ դոլարի այս վայրիվերումների պայմաններում Կառավարության անդամները չորս-հինգ օր է՝ «բերանները ջուր առել, նստել են»։ Նրա խոսքով՝ մարդիկ կան, որ գումար ունեն, պետք է բիզնես սկսեին, բայց արդեն հրաժարվել են այդ մտքից։