Հե~յ, ո՞վ կա էդտեղ. կա՞ որեւէ մեկը պետությունը ներկայացնողների մեջ
Hetq.am-ի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը գրում է Կենտրոնական բանկը պապանձվել է, պապանձվել է նաեւ կառավարությունը: Գիտե՞ք ինչու, որովհետեւ նրանք մեր երկրի հետ կապ չունեն: Այնտեղ բիզնեսմեններ են նստած, որոնք իրենց բիզնեսը հաջող կայացնելու համար պաշտոններ են զբաղեցրել: Եւ այս պահին նրանք ավելի շատ մտածում են իրենց փողերի մասին: Երկիրը միանգամից չէ, որ հասավ այս օրին, դանդաղ գործընթացը բոլորիս աչքի առջեւ էր: Այդքան գովերգված բանկային համակարգի հետ ի՞նչ պատահեց, ինչու՞ չեք ասում, որ բանկերը իրականում լոմբարդներ են, որ նրանք տնտեսության հետ կապ չունեն, նրանք տնտեսությունը զարգացնելու համար չէին ստեղծվել: Նրանք ստեղծվել էին Հայաստանի քաղաքացիներին թալանելու համար: Ընկերս ասում է՝ հենց հիմա թալան է գնում, մեկ դոլարը 560 դրամով է գնել: Բանկերը չեն վաճառում դոլար, բայց սեւ շուկայում վաճառողներ կան: Կես ժամ զրուցելով սուրճ ենք խմում, այդ ընթացքում ընկերոջս զանգում-ասում են, որ սեւ շուկայում դոլարը դարձավ 600 դրամ: Կարդալ շարունակությունը այստեղ