«Սերժ Սարգսյանը հովանավորում է փոխոստիկանապետին». Լեւոն Զուրաբյան (տեսանյութ)
Հանրապետականն այսօր Դաշնակցության հետ միասին արտահերթ նիստ էր հրավիրել եւ արդեն գրված տեքստով դատապարտում էր Արամ Մանուկյանի դեմ վերջերս իրականացված բռնարարքը «Սա ընդամենը արվում է բռնության հետեւում կանգնած կոնկրետ մարդկանց եւ քաղաքական ուժերի ինդուլգենցիա անելու եւ նրանցից մեղադրանքը շեղելու համար»,-իր խոսքում նշում է ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանը Դաշնակցության եւ Հանրապետականի մտադրությունը համարեց գոլորշի բաց թողնելու միջոց, որին ինքը դեմ է քվեարկելու «Որովհետեւ համարում եմ, որ չեմ կարա մի դաշտում մտնեմ փողոցային բառապաշարով եւ խուլիգանի կեցվածք ունեցող Հանրապետականի հետ։ Դատապարտող հայտարարության հեղինակ Արմեն Ռուստամյանն ուզում է հասկանալ՝ տեքստի ինչի՞ն էր դեմ Նիկոլ Փաշինյանը, ի՞նչ է նրա ուզածը։ Ինչ որ գրված է, հենց այն ամենի մասին է, ինչ ասում էր պարոն Փաշինյանը «Դեմ լինել էս հայտարարությանը, նշանակում ա դեմ լինել, որ սա անթույլատրելի դատապարտելի ա, դեմ լինել էս դատապարտումներին», ասում է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։ Քննարկումներին ներկա ՀԱԿ խմբակցության ղեկավարը հայտարարեց, որ խմբակցությունը չի ցանկանում մասնակցել Դաշնակցության եւ Հանրապետականի համատեղ նիստին, բռնարարքների հետեւում Սերժ Սարգսյանն է, որը հովանավորում է բռնարարքների հեղինակ փոխոստիկանապետին «Լյովա Երանոսյանը պաշտոնանկ չի արվել, նրա նկատմամբ եւ նրա ենթակաների նկատմամբ քրեական գործ չի հարուցվել, ինչը պետք է արվեր»,-նկատել է տալիս ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը։ Նաիրա Զոհրաբյանը նկատեց, որ իրենց ընդամենը արտահերթ նիստ գումարելը չի բավարարում, սա իմիտացիոն գործընթաց է։ Պետք է հրաժարական տա փոխոստիկանապետ Լեւոն Երանսոյանը «Քաղաքական մեծամասնությունն է կրում տեղի ունեցածի պատասխանատվությունը, այլապես քաղաքական մեծամասնությունը պետք է հասներ փոխոստիկանապետի պաշտոնանկությանը»։ Տիկին Զոհրաբյանը հիշեցնում է Հանրապետականին՝ յուրաքանչյուր ուժ ունի իր հակաուժը։ Դա Նյուտոնի երրորդ օրենքն է։ ԲՀԿ-ն դեռ իշխանություններից պահանջում է միջոցներ ձեռնարկել բռնարարքները բացառելու համար։