Դեսպան. «ԵՄ-ն պատրաստակամ է աշխատել Հայաստանի հետ» (տեսանյութ)
Ապագայում ավելի պարզ կդառնա, թե Հայաստանին ինչ է սպասվում Ռիգայի գագաթաժողովում, որը կկայանա հաջորդ տարվա փետրվարին ԵՄ-ում` Լատվիայի նախագահության ներքո։ Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան հայտնել է, թե հիմա բանակցում են հայ գործընկերների հետ` սահմանելու համագործակցության շրջանակը: Այս պահի դրությամբ հաստատ է, որ ԵՄ-ն պատրաստակամ է աշխատել Հայաստանի հետ. «Մենք պայմանավորվել ենք, որ հայ գործընկերների դիմումի հիման վրա շարունակելու ենք աջակցություն ցուցաբերել Հայաստանին ժողովրդավարացման գործընթացում… Մենք քաջալերելու ենք Հայաստանին շարունակել մասնակցել Արևելյան գործընկերության ձևաչափին ու բոլոր միջոցառումներին»,- Մեդիա կենտրոնում հրավիրված քննարկմանն ասել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան։