Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այն, ինչ տեղի է ունեցել ազատամարտիկների հետ, սարսափելի է. ՍԴՀԿ ատենապետ

Քաղաքականություն
cda3de50f6546b8a33ba4be8c5e20667

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Արտաշատի  «Ժիրայր –Մուրադ»  մասնաճյուղը նոր գրասենյակ ունի։ Արտաշատում բացվեց Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության  «Ժիրայր Մուրադ» մասնաճյուղի նոր գրասենյակը: Բացման հանդիսավոր միջոցառմանը կարճ ելույթով հանդես եկավ ՍԴՀԿ Հայաստանի վարչության ատենապետ Նարեկ Գալստյանը, ով նշեց, որ Հայաստանում վերջին օրերին ընթացող ազատամարտիկների հանդեպ ֆիզիկական հաշվեհարդարներն ուղղակի ոճրագործություն է: -Երբ Հայաստանում օրը ցերեկով ծեծում են հաղթանակած բանակի, հաղթանակած ժողովրդի զինվորին, սա մեծագույն ողբերգություն է: Այն, ինչ տեղի է ունեցել, ՍԴՀԿ-ն միանշանակ դատապարտում է: Իսկապես անհրաժեշտ է, որպեսզի նման դեպքերը բացահայտվեն ու պատժվեն օրենքի ամբողջ խստությամբ: Հաղթանակած ազատամարտիկը մեր երկրում ուղղակի իրավունք չունի հանդիպել նման ոտնձգություններ: Բայց, ցավոք, սա է մեր այսօրվա իրականությունը: Ընդհանրապես, բոլոր կասկածները փարատելու համար պետք է թափանցիկ գործընթաց: Խոսելով ընդհանուր քաղաքական իրավիճակի մասին՝ ՍԴՀԿ Հայաստանի վարչության ատենապետն ընդգծեց, որ ՍԴՀԿ-ի հավատամքը, որ Հայաստանին անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ, ուստի և գաղափարական ամուր հենք ունեցող ընդդիմություն՝ այլընտրանք չունի: -Հավատացե՛ք, եթե չկա գաղափարական ընդդիմություն, ապա ցանկացած ընդդիմադիր գործընթաց ծառայում է այս կամ այն անհատի, իսկ ավելի վատ՝ օլիգարխի անձնական շահերին,-եզրափակեց նա: ՍԴՀԿ Մամլո դիւան