Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ժառանգություն» կուսակցության Կանանց խորհուրդը նիստ գումարեց

Քաղաքականություն
unnamed37

Այսօր «Ժառանգության» կուսակցության գրասենյակում Կանանց խորհրդի պատասխանատու Սուսաննա Մուրադյանը հրավիրեց նիստ: Հավաքվածներին ողջույնի խոսքով դիմեցին Րաֆֆի Հովհաննիսյանը, ԱԺ «Ժառանգության» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը եւ արտաքին հարաբերությունների գծով քարտուղար Զարուհի Փոստանջյանը: Սուսաննա Մուրադյանը ներկայացրեց Կանանց խորհրդի ծրագիրը, այնուհետեւ Զարուհի Փոստանջյանը զեկուցեց արտաքին հարաբերությունների ոլորտում կուսակցության անդամ կանանց կատարած աշխատանքների մասին: Քննարկվեց նաեւ Կանանց խորհրդի հատուկ հանձնաժղովների ստեղծման անհրաժեշտության հարցը: «Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայություն