Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՍԴՀԿ-ն մտահոգված է

Քաղաքականություն
cda3de50f6546b8a33ba4be8c5e20667

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցության Հայաստանի վարչության հայտարարությունը. Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը խորապես մտահոգված է վերջին օրերին տեղի ունեցող քաղաքական հաշվեհարդարների կապակցությամբ: Ընդամենը մի քանի օրվա մեջ տեղ են ունենում հարձակումներ քաղաքական գործիչների, ազատամարտիկների նկատմամբ, ինչը, բնականաբար, ոչ միայն դատապարտելի, այլև իր բնույթով քստմնելի երևույթներ են: ՍԴՀԿ-ն համոզված է, որ, անկախ քաղաքական տարաձայնություններից, յուրաքանչյուր հարց պետք է լուծվի միայն և միայն քաղաքակիրթ ու երկխոսության ճանապարհով: Ուժի գործադրումների ժամանակն այլևս վաղուց անցել է: Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչությունը հույս է հայտնում, որ իրավապահ մարմիններն օր առաջ կբացահայտեն տեղի ունեցածը, իսկ կատարողներն ու պատվիրատուները պետք է դատապարտվեն օրենքի ամբողջ խստությամբ: Անպատժելիությունը, հանցագործությունների չբացահայտումը միայն և միայն նոր հանցագործություններ է ծնում, որն էլ վերաճում է անվերջ մի շղթայի:   ՍԴ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչություն